«Սեմուր ընդ Կո» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2003 թվականին: Ընկերությունն առաջինն էր ՀՀ-ում, որ ձեռնարկեց ցինկապատ և ցինկապատ պոլիմերային ծածկույթով թիթեղից տանիքի ծածկերի, մետաղական կղմինդրների, դրանց համալրող դետալների, գիպսոկարդոնի պրոֆիլների, ավազի ու գաջի սվաղի ուղղորդիչների, տարբեր տեսակի ցանցերի, ինչպես նաև մեխերի, դույլերի արտադրությունը: «Սեմուր ընդ Կո» ՍՊԸ-ի ղեկավարության որդեգրած քաղաքականությունն է` արտադրական հզորություններին միտված անընդհատ կատարվող ֆինանսական ներդումներ, եվրոպական և արտասահմանյան արտադրության սարքավորումների ձեռք բերում, միջազգային չափանիշներին համապատասխանող նորագույն տեխնոլոգիաների կիրառում: Ընկերությունն ունի շուրջ երկու տասնյակից ավելի նոր հոսքագծեր: Ընկերության զբաղեցրած տարածքը կազմում է 13327 քմ: «Սեմուր ընդ Կո» ՍՊԸ-ն ունի 12 արտադրամաս, որոնք իրենցից ներկայացնում են ինքնուրույն արտադրական միավորներ՝ մինի գործարաններ: Իր ոլորտում միակ արտադրական ձեռնարկությունն է, որտեղ ներդրված է «Որակի կառավարման համակարգեր. Պահանջներ» ISO 9001:2008 «Սեմուր ընդ Կո» ընկերության կարգախոսն է` «Հուսալի և ամուր տանիք ապագա սերունդներին»: