Արտադրանք
Արտադրանք
Մետաղական կղմինդրներ

 
Մետաղական կղմինդրները պատրաստվում են պոլիմերային ծածկույթով ցինկապատ թիթեղից: Շնորհիվ իր հուսալիության, արտաքին տեսքի, մատչելի գների այժմ ամբողջ աշխարհում լայն տարածում է գտել մետաղական կղմինդրերի կիրառումը: Մետաղական կղմինդրների կարևորագույն առավելություններից է դրանց մոնտաժման աշխատանքների հեշտ և արագ իրականացումը:
 Մետաղական կղմինդրները պատրաստվում են քայլերով: “Սեմուր ընդ Կո” ՍՊԸ- ի կղմինդները կտրվում են 35 սմ քայլով` 70 սմ-ից սկսած: Ըստ պատվիրատուի ցանկության` մետաղական կղմինդրները կարող են արտադրվել մինչև 9մ 45 սմ երկարությամբ:
 

Այս քայլերը ենթադրում են, որ մետաղական կղմինդր գնելու դեպքում  կղմինդրի փայտե կամ երկաթե կմախքի սյուները  պետք է կառուցվեն  35 սմ հեռավորության  վրա: Սյուների այսքան մոտ կառուցումը  հանդիսանում է տանիքի երկարակեցության երաշխավոր, քանի որ այս քայերով կառուցված տանիքը կարող է դիմանալ նույնիսկ ամենահաստ շերտով ձյան ծանրությանը:
“Սեմուր ընդ Կո” ընկերությունը արտադրում է  5 տեսակի մետաղական կղմինդր: Դրանք են`








•    Մոնտերեյ
•    Կասկադ
•    Կասկադ պրոֆիլ
•    Դասական
•    Բանգա



Նրանցից յուրաքանչյուրը յուրովի տեսք ունի  և շնորհիվ  ընկերության կողմից ներմուծվող հումքի որակական հատկանիշների տարբերվում է շուկայում առկա նմանատիպ կղմինդրերից: Որակի երաշխիքը կայանում է նրանում, որ արտադրության մեջ օգտագործվող լաքաներկված ցինկապատ թիթեղը լավագույններից մեկն է համաշխարհային շուկայում:  Տեխնոլոգիական հատուկ քիմիական պրոցեսով պոլիմերային ծածկույթի, ցինկի, գրունտային ծածկույթի մեկմեկու միացումը հնարավորություն է տալիս նույնիսկ 10 տոննա սառը սեղմամբ ձևավորելիս չվնասել պատրաստի արտադրանքի տեսքն ու որակական հատկանիշները:
Developed by Smart Systems LLC