Որոնում

Մեր մասին

«Սեմուր ընդ Կո» ընկերությունն արդեն 20 տարի հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունում շինանյութերի արտադրության և արդյունաբերական ոլորտի ամենախոշոր ձեռնարկություններից մեկը: «Սեմուր ընդ Կո» ընկերությունը սպառողին է առաջարկում ցինկապատ, ցինկապատ՝ պոլիմերային (գունավոր) ծածկույթով թիթեղյա տանիքի ծածկեր, գունային լայն ընտրությամբ մետաղական կղմինդրներ և դրանց համալրող դետալներ: Ընկերությունը՝ գիպսաստվարաթղթի պրոֆիլների, դուռ-լուսամուտների ցինկապատ պրոֆիլների, ուղղորդիչների, տարբեր տեսակի ցանցերի, ինչպես նաև մեխերի, դույլերի արտադրության և իրացման առաջատարն է ՀՀ-ում:




«Սեմուր ընդ Կո» ընկերությունը միևնույն ժամանակ զբաղվում է շինարարական ապրանքների ներկրմամբ ու վաճառքով: Ապրանքատեսականու ներկրումը իրականացվում է աշխարհի տարբեր երկրներից, մասնավորապես՝ Հարավային Կորեայից, Չինաստանից, Իրանից: Ընկերության տրամադրության տակ գտնվող հսկայական պահեստային, արտադրական տարածքները ու լոգիստիկայի զարգացած ու ճկուն համակարգն օգնում է արդյունավետ ու կարճ ժամանակահատվածում մատուցել որակյալ ծառայություններ:



Արհեստավարժ, փորձառու, համախմբված մեծ աշխատակազմը, ինչպես նաև սարքավորումների պարբերաբար թարմացումն ապահովում են ընկերության առաջատար դիրքերը: Մեր ընկերության հիմնական նպատակներն են՝


• ապահովել տեղական շուկան որակյալ և մրցունակ արտադրանքով,


• ապահովել վաճառքի ու սպասարկման կենտրոնների հասանելությունը,


• խնայել ժամանակը ու հավելյալ ռեսուրսները:




«Սեմուր ընդ Կո» ընկերության կարգախոսն է՝ «Հուսալի և ամուր տանիք ապագա սերունդներին»:

Semur
Semur
Semur
Semur
Semur
Semur
Semur
Semur